Friday, 12 06 2026
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը

Ո՞ւր մնաց ԱԺ այն դերը, որ Հովիկ Աբրահամյանը պետք է բարձրացներ

Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 14-ին, ինչպես հայտարարել էր ավելի վաղ, հրաժարական է տվել խորհրդարանի նախագահի պաշտոնից: Ինչպես հայտնի է՝ նա գնում է ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու: Սա, իհարկե, առնվազն զարմանալի երևույթ է, երբ երկրի օրենսդիր մարմնի նախագահը, պետության դե յուրե երկրորդ դեմքը, իր պաշտոնը փոխում է ինչ-որ նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնի հետ:

Որևէ նորմալ երկրում սա առնվազն անլուրջ կդիտվեր, բայց Հայաստանում, իհարկե, մենք այդ ամենի ենթատեքստերն ենք որոնում, իսկ բուն իրողությունը՝ թողնում մի կողմ: Որովհետև Հայաստանում քաղաքական և պետական կյանքը ստվերում է, գորգի տակ, ուր հայտնի չէ, թե ինչ է կատարվում, իսկ գորգի երեսի «զարդանախշերը» ընդամենը գեղեցկության համար են` նախագահ, ԱԺ, կառավարություն, դատական իշխանություն, և այլն: Մինչդեռ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեռանալով՝ շատ պարզ հարց է առաջանում, թե ուր մնաց ԱԺ այն դերը, որ նա պետք է բարձրացներ: Այդ դերն Աբրահամյանն իր հետ տանում է ՀՀԿ նախընտրական շտա՞բ, թե՞ թողնում է խորհրդարանում կամ պահում այն պաշտոնի համար, որի հույսն ունի շտաբից հետո: Չէ՞ որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի նախագահ էր նշանակվել օրենսդիր մարմնի դերը բարձրացնելու համար:

Ինչով բարձրացավ այդ դերը մեր երկրի կյանքում: Ինչով էր խորհրդարանն այդ կյանքում ավելի մեծ դերակատարում ունենում, քան, ասենք, Տիգրան Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ: Ավելին՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի առաջին ալիքի ընթացքում խորհրդարանը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, որևէ կերպ չփորձեց պատասխանատվություն ստանձնել իր ընտրողի առաջ, որը «վայելում» էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի դառը պտուղները Հայաստանում:

Աշխարհում ճգնաժամի հաղթահարման գործընթացին ակտիվորեն ներգրավվում էին խորհրդարանները, ընդունում օրենքներ, կատարում օրենսդրական փոփոխություններ, որոնցով տվյալ պետությունը պայքարում էր ճգնաժամի դեմ և անում հնարավորը, որ դրա ծանրությունը չգնա այնտեղ, որտեղ առավել թույլ տեղերն է: Հայաստանում հակառակն էր, ճգնաժամի դեմ պայքարի ծանրությունն ընկավ փոքր ու միջին բիզնեսի վրա, որը այդ ծանր պայմաններում ստիպված էր քամվել, որպեսզի հարկահավաքներին վճարի պետական բյուջեի «տուրքը»: Իսկ խորհրդարանը կարծես ոչ մի կապ երկրի ու ընտրողի հետ. ոչ մի օրենսդրական միջամտություն կառավարության հակաճգնաժամային քաղաքականությանը, խոցելի շերտերի պաշտպանությանն ուղղված ոչ մի ժամանակավոր օրենսդրական նախաձեռնություն:

Ավելորդ է խոսել այն մասին, թե ինչ է անում խորհրդարանն այսպես ասած՝ սովորական աշխատանքային ռեժիմում: Այն ընդամենը ծառայել է իբրև Տիգրան Սարգսյանի հետ Հովիկ Աբրահամյանի հակադրության գործիք, և խորհրդարանի դերը բարձրացել է ու այժմ թերևս կիջնի միայն հենց այդ համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում