Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Սիրիային, քանի դեռ չի ընդունվել դա արգելող միջազգային որևէ որոշում:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Դուբայում ընթացող ավիաշոուի ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնը։
«Քանի դեռ Սիրիային զենք մատակարարելու արգելք չկա, Ռուսաստանը պետք է հարգի իր պայմանագրային պարտավորությունները այդ երկրի նկատմամբ»,- ասել է Ձիրկալնը։
ՄԱԿ-ի տվյալով` Սիրիայի նախագահի հրաժարականը պահանջող հակակառավարական ցույցերը բռնի ուժով ճնշելու արդյունքում վերջին 7 ամսում շուրջ 3500 մարդ է զոհվել:









































