Բելառուսում ավարտված «Տերևաթափ» միջազգային կինոփառատոնին մասնակցել են շուրջ 40 երկրից ներկայացված գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր:
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` կինոփառատոնի շրջանակում դրանք դիտել է շուրջ 30 հազար հանդիսատես։
Կինոփառատոնի շրջանակում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության «Կինոյի լեզու՝ փոխըմբռնման լեզու» մրցանակին այս տարի արժանացել է հայ երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանը:
Նրա «Բեռնելով կյանքս» ֆիլմում ցույց է տրված, թե երբեմն որքան որքան դժվար է երիտասարդ լինելը։
Հ. Շատյանի խոսքով`ֆիլմում ինքը ցանկացել է ցույց տալ, թե տեղեկատվական հասարակությունում որքան հաճախ երիտասարդներին չի բավականացնում անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Տերևաթափի» ոսկե մրցանակին է արժանացել ռուս ռեժիսոր Բակուր Բակուրաձեի «Ոսրսորդը» ֆիլմը, «Տերևաթափի» արծաթին` ռեժիսոր Միլչո Մանչևսկու (Մակեդոնիա) «Մայրերը» ֆիլմը։
«Տերևաթափի» բրոնզին է արժանացել Էստոնիան ներկայացնող Քրիս Քրաուսի «Օրագրեր Փոլից» ֆիլմը։










































