ՀՀ ԱԻ նախարարությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին` ժամը 13.00-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղում` «Փարիզյան» խաղատան տանիքից, ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել նախ երկու մարտական հաշ-վարկ, ապա ավտոսանդուղքը և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհվել է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Մայ¬րաքաղաքային փողոցի թիվ 150 հասցեում գտնվող «Փարիզյան» խաղատան տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.23-ին, մարվել` 13.35-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ մակերեսով:








































