ԱԺ ամբիոնից իր հրաժարականի մասին քիչ առաջ հայտարարելուց անմիջապես հետո խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը արագորեն լքել է խորհրդարանի շենքը: Սպասող լրագրողներին նա չի մեկնաբանել իր հրաժարականը:
Մեկնաբանություններից զերծ են մնացել նաև ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածու, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ով համարվում է ԱԺ փոխնախագահի հավանական թեկնածու:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատակիցներ, այդ թվում` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը և ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը: