Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող, ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու, հանրապետական Հերման Քեյնի պաշտպանությամբ հանդես է եկել նրա կինը: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Քեյնի կնոջ հարցազրույց Fox News հեռոււստատեսության եթերում կհեռարձակվի երկուշաբթի:
Գլորիա Քեյնի խոսքերով՝ ամուսինը միշտ հարգալից է եղել կանանց նկատմամբ, և ինքը չի կարող հավատալ, որ Հերմանը դիմել է այդ քայլին:
Մեղադրանքի մասին հայտնի է դարձել նոյեմների 7-ին, երբ ենթադրվող զոհը` Շերոն Բիալեքը, մամուլի ասուլիս էր հրավիրել: Նա միակ կինն էր, որ հանրության առջև երևացել է և պատմել ԱՄՆ նախագահի թեկնածուի մասին: Մնացած երեք կանայք գերադասել են իրենց անունները չասել: Ըստ տուժածների պատմածների` դեպքերը տեղի են ունցել 1990-ական թվականներին, երբ Քեյնը գլխավորում էր Ռեստորանների ազգային ասոցիաիացիան (National Restaurant Association): Կանաք, որոնք չեն նշել իրենց անունները, աշխատել են այդ ասոցիացիայում:
Քեյնի խոսքերով՝ նրա կինն իմացել է մեղադրանքների մաիսն դեռևս 1999 թվականին, սակայն հենց սկզբից նրան «200 տոկոսով» աջակցել է: Մեկնաբանելով ամուսնուն առաջադրված մեղադրանքները՝ Գլորիան հայտարարել է, որ Շերոն Բիալեքը «իրեն որպես կին վարկաբեկել է»: Քեյնը այս ամենը համարում է իր հակառակորդ, Տեխասի նահանգապետ Ռիկ Թերրի շտաբի սև գովազի արդյունք:
Չնայած սկանդալին, Քեյնի` նախագահի թեկնածու առաջադրելու հնարավորությունները մնում են բարձր:









































