Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբլեայի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը գտնվում է Թբիլիսիում։
Վրաստանում Սպենսերը հանդիպումներ է ունենալու վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ, որոնցում դիտարկելու է հաջորդ տարի Վրաստանում կայանալիք տնտեսական ֆորումի հարցը։
Նա մասնավորապես հանդիպելու է ԵԱՀԿ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ վերոնշյալ ֆորումը Վրաստանում տեղի է ունենալու հաջորդ տարվա մայիսին։ Դրան մասնակցելու են աշխարհի 55 երկրները ներկայացնող ավելի քան 200 պատգամավորներ։








































