Հարավային Օսեթիայում հնարավոր է՝ թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների անհրաժեշտ 50%-ը: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Exit poll-ի համաձայն՝ ժամը 16:00-ի (տեղական ժամանակով) դրությամբ ընտրություններում առաջին տեղում է Անատոլի Բիբիլովը, երկրորդ տեղում՝ նախկին նախարար Ալլա Ջիոևան: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ին:
Սոցիոլոգիական կենտրոնի տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 66,28 %-ը:
Ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ը՝ գումարած մեկ ձայն:
Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չընտրվի, նոր ընտրություններ կանցկացվեն 15 օր հետո:








































