Associted France Press-ի փոխանցմամբ, Թուրքիայի Վան քաղաքում շաբաթասկզբին կրկնված երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40-ի: Երեկ ավարտվել են փրկարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով 25 շենք է փլվել, այդ թվում` երկու հյուրանոց:
Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած առաջին ավերիչ երկրաշարժի հետևանքով 600-ից ավելի մարդ է զոհվել:







































