Պղնձի գողության մեջ մասնագիտացած հանցագործները վնասել են Աբրահամ Լինքոլնի գերեզմանի հուշարձանը. այն գտնվում է Իլյինոյիս նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում: Գողերը արձաններից մեկից պոկել են պղնձե սուրը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Կորուստը նկատել է հուշարձանի աշխատակիցներից մեկը: Ենթադրվում է, որ սուրը կորել է 2011 թ.-ի սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Նահանգի իշխանությունները մտադիր են շատ կարճ ժամանակաընթացքում վերականգնել հուշարձանը:
Նախկինում հուշարձանը հսկում էր պահակը, սակայն հետագայում տեղական իշխանությունները կրճատեցին այդ հաստիքը:









































