Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը որոշել են ընդհանուր դիրքորոշում մշակել Իրանի հարցում: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահը ՌԴ նախագահի հետ Հոնոլուլուում զրուցելուց հետո:
Ըստ Օբամայի՝ այդ դիրքորոշման հիմքում ընկած է լինելու այն, որ Իրանը զարգացնելով իր միջուկային ծրագիրը՝ պահպանի միջազգային պարտավորությունները:
Բացի Իրանի հարցից, քննարկվել է նաև Աֆղանստանի և Սիրիայի հարցը:
ԱՄՆ ադմինիստրացիան Կոնգրեսի հետ քննարկումներ կանցկացնի Ջեկսոն-Վենիկի շտկման վերաբերյալ: Ըստ Օբամայի՝ դա ավելի կհեշտացնի Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
Այդ ուղղումը մտցվել էր ԱՄՆ կողմից 1974 թ.-ին:








































