Հունաստանը Եվրամիությունից չի ստանա հերթական տրանշ վարկը, մինչև չձեռնարկի կոշտ տնտեսական քաղաքականության միջոցառումները: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Այս մասին ֆրանսիացի և գերմանացի ղեկավարները հայտարարել են Հունաստանի նոր վարչապետ Լուկաս Պապադիմոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Ըստ Սարկոզիի՝ ԵՄ-ում ուզում են տեսնել Հունաստանի վճռորոշ քայլերը բյուջեի ծախսերի կրճատման հարցում:









































