Հարավային Գերմանիայի Hohle Fels քարանձավում տեղի է ունեցել մի նոր հնագիտական հայտնագործություն: Հայտնաբերվել է մարդու նկարելու կարողության ամենահին ապացույցը, որ երբևէ գտնվել է Կենտրոնական Եվրոպայում:
Կարմիր և շագանակագույն կետերով նկարված քարերի իմաստը դեռևս մնում է չբացահայտված:
Ըստ Թուբինգեն համալսարանի հնագետ Նիքոլաս Քոնրադի՝ այդ քարերը մոտավորապես 15.000 տարեկան են և ապացուցում են, որ քարե դարում Կենտրոնական Եվրոպայում մարդիկ արդեն զբաղվում էին նկարչությամբ:









































