Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Թուրքիան ձախողել է «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարը` դրանով իսկ դառնալով ավելի խոցելի. թուրքագետ

Թուրքիան ձախողել է արտաքին քաղաքականության` «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարը` դրանով իսկ դառնալով ավելի խոցելի: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ խոսելով Արևմուտքի կողմից Իրանին հարվածներ հասցնելու դեպքում Թուրքիայի հնարավոր արձագանքի մասին։

«Վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Թուրքիային է տրամադրել խոցելու հնարավորությամբ օժտված անօդաչու Predator 4 հետախուզական թռչող սարք։ Թեպետ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել էր նման ընդամենը 2 սարք, սակայն արդյունքում նրան ուղարկվեց 4-ը: Ըստ հայտարարությունների` դրանք պետք է կիրառվեն քրդերի դեմ պայքարում, սակայն հայտնի է, որ այդ սարքերի կառավարումն ու տվյալների ստացումն անմիջականորեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ են։ Ավելին՝ Թուրքիայում մտավախություն կան, որ այդ սարքերը կարող են Իրանի դեմ օգտագործվել: Հատկանշական է, որ այդ սարքերը դուրս են Թուրքիայի ռադարների հսկողությունից»,- նշեց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Արևմուտքի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան անուղղակի կհայտնվի հակամարտող կողմի դերում։

«Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել, որ Իրանն իր դեմ հարձակման դեպքում հարվածներ է հասցնելու նաև Թուրքիային։ Սակայն պարզ է, որ թուրք-իրանական ցանկացած լարվածություն ազդելու է տարածաշրջանի, այդ թվում` նաև Հայաստանի վրա»,- նկատեց թուրքագետը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային` Իսպիրյանը նշեց, որ գործընթացում որևէ առաջընթաց չկա, և Թուրքիան որևէ գործողությամբ չի փորձում ցույց տալ, որ մոտ է հարցի լուծմանը:

«Հայ-թուրքական հարաբերությունների լավացման ուղղությամբ Թուրքիան ոչ մի քայլ չի անում: Նույնիսկ Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին ասաց, որ Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը չի կարող որևէ դրական ազդեցություն կամ դերակատարություն ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման վրա»,- ամփոփեց թուրքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում