Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզին այսուհետ ծանր պահին օգնության խնդրանքով կարող են դիմել կովերը: Օրերս կնոջ հետ Տանզանիա այցելած արքայազնին այստեղ շնորհվել է կովերի պաշտպանի տիտղոս: Այս մասին հաղորդում է բրիտանական The Telegraph պարբերականը:
Հայտնի է, որ Չարլզը հետաքրքրված է գյուղատնտեսությամբ: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Տանզանիայի հյուսիսում ապրող մասաի ցեղը արքայազնին դարձրել է «օլոյշիրու ինգիշու»: Այստեղի անասնապահների մոտ սա ամենաբարձր կոչումն է, նրանց լեզվից թարգմանաբար դա նշանակում է այն մարդը, ում կովերն օգնության են կանչում, երբ դժբախտության մեջ են հայտնվում:
Հարկ է նշել, որ արքայազն Չարլզը իրոք տարված է անասնապահությամբ, նա ունի ավելի քան 800 կով:









































