Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում դեռ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Առատ ձյան հետևանքով դժվարանցանելի է դարձել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը:
Մաքրման աշխատանքներն իրականացվում են «Ճամբարակ Ճանշին» ՍՊԸ-ի կողմից, որին մասնակցում է 2 միավոր ուժ:









































