Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ֆրանսիայի վարկային վարկանիշը ամենաբարձր՝ AAA մակարդակում: Ինչպես հաղորդում է Europe1 ռադիոկայանը, գործակալության ներկայացուցիչները բացատրել են, որ Ֆրանսիայի վարկանիշի իջեցումը եղել է տեխնիկական սխալ` կապված բանկերի գնահատականի հետ:
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ նման սխալներ S&P-ի կողմից թույլ են տրվել նաև նախկինում: Գործակալության ղեկավարությունը նշել է, որ արտակարգ միջոցառումներ են ձեռնարկել ապագայում նման սխալներից խուսափելու համար:








































