Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 12-ին` ժ. 09:00-ին Արմավիրի մարզից ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պատկանյան փողոցի թիվ 4 հասցեում այրվում է քարե տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 09:04-ին, մարվել` 09:09-ին:
Այրվել է Գ.Դավթյանին պատկանող քարե տնակի տանիքից 7 քմ հատված:










































