Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Լիլիթ Պիպոյանն իր մենահամերգին կկատարի «Աշնան երգեր» (տեսանյութ)

Նոյեմբերի 16-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչեն տարիների ընթացքում իմ գրած լավագույն երգերը` լրացված նոր երգերով, որոնք երբևէ չեն ձայնագրվել ու չեն հնչել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հայտնի երգչուհի Լիլիթ Պիպոյանը, որը հազվադեպ է ելույթ ունենում մենահամերգով:

Երգչուհու խոսքով` ինքը համերգին հանդես կգա իր երաժիշտների ավանդական կազմով: «Հրավիրել եմ լավագույն երաժիշտներին` լարային եռյակ, երկու կիթառահար, նրանց է միացել մեկ շրթհարմոնահար»,- նշեց նա` հավելելով, որ թեև համերգի ազդագրում նշված չէ համերգի խորագիրը, բայց համերգն ունի «ներքին խորագիր, որը կոչվում է «Աշնան երգեր»:

Հարցին`արդյո՞ք երգերն ընտրված են այդ թմատիկայով, երգչուհին պատասխանեց, որ դժվար է ասել` կոնկրետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, սակայն մթնոլորտն «աշնանային» կլինի:

Լ. Պիպոյանի խոսքով` ունկնդիրներին հրաշալի համերգ է սպասվում, քանի որ իր հետ նվագելու են լավագույնները` շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, Բելգիայից կժամանի կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանը, Վալերի Հարությունյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահարուհի Աննա Հարությունյանը:

2 բաժնից բաղկացած՝ մոտ 2 ժամ տևողությամբ համերգին ընդհանուր առմամբ կհնչի 21 երգ, բայց, ինչպես խոստովանեց երգչուհին, ինքը պատրաստել է 4 երգ, որոնք, հնարավոր է, լրացուցիչ կատարվեն համերգից հետո:

Մեզ հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ Կամերային երաժշտության տան ակադեմիական` սպիտակ լույսերով մթնոլորտը մի փոքր կձևափոխի: «Լինելու են գունավոր լույսեր, չի լինի այս չոր, սպիտակ լույսը, ուրիշ մթնոլորտ կլինի»,- հավելեց երգչուհին:

Լ. Պիպոյանի մենահամերգի տոմսերը վաճառվում են 1000-3000 դրամով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում