ԱՄՆ–ը չորս լրտեսական արբանյակների միջոցով պարզել էր Ուսամա Բեն Լադենի գտնվելու վայրը։ Ըստ հետախուզության արդյունքների՝ նա գտնվում էր Պակիստանի Աբբոտտաբադե քաղաքում:
Այս մասին գրում է The Sunday Thimse բրիտանական թերթը` հղում կատարելով Չակ Պֆարերի «Նպատակը՝ Ջերոնիմո» գրքին: Չակ Պֆարերը նախկին զինվորական է, և հենց նրա խումբն է մայիսի 1–ին գտել Ուսամա Բեն Լադենի վիլլան և վնասազերծել նրան:
Պֆարերը նշում է, որ արբանյակներն անընդմեջ հետևել են կասկածելի վայրին և տեսանյութ ուղարկել զինվորական վերլուծաբաններին: Հետախուզության յուրաքանչյուր նյութը ուսումնասիրելուց ու դիտարկելուց հետո ԱՄՆ գաղտնի գործակալները պարզել են, որ հենց Ուսամա Բեն Լադենն է այնտեղ գտնվում:
«Ալ-Կաիդա»–ի ղեկավարը վիլլայից երբեք դուրս չի եկել, միայն մեկ անգամ է արբանյակին հաջողվել ամրագրել նրա ստվերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման մայիսի 2-ին հայտարարեց , որ Ալ-Կաիդայի ղեկավար Ուսամա բին Լադենին գտել են և սպանել: