Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայ անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանին նվիրված հուշ-երեկոյին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Կամերային երգեցողության վարպետ Արաքս Դավթյանի հիշատակի միջոցառմանը մասնակցել են «Հովեր» պետական կամերային երգչախումբը, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Սվետլանա Նավասարդյանը: