Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան Ղրղըզստանին նվիրել է 1.76 միլիոն դոլարի ռազմա-տեխնիկական օգնություն։ Այդ ամենը տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների միջև կնքված համաձայնագրին համապատասխան։
Ըստ դրա՝ թուրքական կողմը Ղրղըզստանին հանձնել է ավտոմոբիլային տեխնիկա, հանդերձանք, թիկունքային գույք, ինչպես նաև կապի միջոցներ։ Այդ ամենը բաժանվել է Ղրղըզստանի ուժային կառույցների միջև։
Նշվում է, որ հոկտեմբերի 21-ին էլ Թուրքիան Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությանն էր հանձնել «Ռոբոկոպ» տիպի պաշտպանական կոստյումների 50 կոմպլեկտ, որոնց արժողությունը կազմում է 15,000 դոլար, ինչպես նաև տարբեր տեխնիկական սարքեր ու հատուկ միջոցներ։