Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Միանգամյա օգտագործման հնարքները սպառվել են

Ինչու իշխանությունը սկսեց այդպես շուտ և այդպես դինամիկ կերպով պատրաստվել խորհրդարանի ընտրությանը: Շուտ չէ՞ արդյոք: Ներկայումս շատերն են այդ հարցը տալիս՝ ենթադրելով, որ, ուրեմն, իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրության: Թերևս, դա մոլորություն է: Խորհրդարանի հերթական ընտրությանը մնացել է 5 ամիս, ինչը ամենևին էլ մեծ ժամանակ չէ դրան պատրաստվելու համար, հատկապես եթե նկատի ունենանք, որ իշխանությունն անցած երեք-չորս տարիների ընթացքում երկրում որևէ հիմնարար սոցիալ-իրավական և քաղաքական խնդիր չի կարողացել լուծել: Իսկ դա նշանակում է, որ իշխանությանը սպասում է հերթական բարդ ընտրությունը: Երբ դրան գումարվում է նաև այն, որ վերջին չորս տարիներին Հայաստանի հասարակական շրջանակներում տեղի է ունեցել քաղաքացիական գիտակցության աննախադեպ վերելք, ապա պարզ է դառնում, որ ժամանակը էլ ավելի է բարդացրել իշխանության խնդիրը ընտրությունից առաջ: Այդ պայմաններում դեռևս հինգ ամիս առաջ ընտրությանը ակտիվորեն նախապատրաստվելն ամենևին էլ շուտ չէ: Հետևաբար, խոսքը հենց հերթական ընտրության մասին է, և Հայաստանը մտել է հերթական ընտրության ռեժիմի մեջ:

Բնականաբար, հարց է առաջանում, թե արտահերթ ընտրությանն ինչով են օգնելու առկա վերադասավորումները: Բանն այն է, որ քարոզչական էֆեկտի մասին խոսելը, թերևս, չափազանցություն կլինի, քանի որ դրա համար Սերժ Սարգսյանին հարկավոր կլինի մինչև ընտրություն, այսինքն՝ ընդհուպ մինչև մայիս ամիսը թարմ պահել կադրային փոփոխությունների ալիքն ու անընդհատ աղմկոտ փոփոխություններ կատարել: Այլապես նոյեմբերին, դեկտեմբերին կամ հունվարին կատարված փոփոխությունները հազիվ թե որևէ մեկին ստիպեն մայիսին գնալ ու ձայն տալ ՀՀԿ-ին, առավել ևս, որ այդ փոփոխություններից հետո Հայաստանում կյանքի որակի փոփոխություն տեղի չի ունենում: Ներկայիս կադրային վերադասավորումները, ըստ ամենայնի, միտված են ավելի շատ արտաքին էֆեկտին:

Բանն այն է, որ Հայաստանի գալիք ընտրությանը ակնհայտորեն առավել մեծ է լինելու միջազգային հանրության, մասնավորապես Արևմուտքի ուշադրությունը: Իսկ Սերժ Սարգսյանը իր նախագահության ընթացքում Արևմուտքին թերևս բազմաթիվ հավաստիացումներ է արել, որ կիրականացնի համակարգային փոփոխություններ: Սակայն Հայաստանում դրանք չկան: Մինչդեռ եթե չլինեն մինչև ընտրություններ, ապա Սերժ Սարգսյանի համար շատ դժվար կլինի ընտրությունների արդյունքն ու որակը ճանաչել տալ Արևմուտքին, քանի որ նրանց մոտ կառաջանա հարցը՝ իսկ ինչո՞ւ պետք է ճանաչենք, ինչի՞ համար պետք է ճանաչենք, եթե մեր շահից բխող համակարգային վերափոխումներ դուք այդպես էլ չեք կատարել, հարգելի պարոն Սարգսյան: Չէ՞ որ Արևմուտքը երեք տարի շարունակ հենց այնպես չէ, որ հայտարարել է, թե Սերժ Սարգսյանն այն նախագահն է, որը պետք է Հայաստանին և իրենց: Հետևաբար, եթե այդ նախագահը մսխում է իր նախագահության ամբողջ առաջին ժամկետը, ապա բնականաբար առաջանում է երկրորդ ժամկետին ընդառաջ նրան սատարելու հարցը: Իսկ Արևմուտքի աջակցությունը Հայաստանի իշխանությանը շատ պետք է թե՛ համաշխարհային գործընթացների համատեքստում, թե՛ նաև Հայաստանում հասարակական վերափոխումների և հանրային ու քաղաքական կյանքի տեխնոլոգիական փոփոխությունների համատեքստում, էլ չասած՝ տնտեսական ճգնաժամի ռիսկերի մասին:

Նման իրավիճակում կադրային աղմկոտ փոփոխությունները Սերժ Սարգսյանին կարող են ծառայել որպես համակարգային փոփոխությունների լուրջ գործընթացի իմիտացիա: Սակայն խնդիրն այստեղ այն է, որ հնարավոր չէ այդ իմիտացիոն «դիրեկտիվան»՝ հանձնարարականը, տարածել համակարգով մեկ՝ վերից վար, աջից ձախ, բոլոր անկյուններով, բոլորի մտքով ու հոգիներով: Այսինքն՝ այդ փոփոխությունները անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը, որքան էլ դրանք իմիտացիոն բնույթի լինեն, որովհետև միանգամյա օգտագործման հնարքների պաշարը Հայաստանի իշխանությունը վաղուց սպառել է, և այլևս հնարավոր չէ հնարքը կիրառել և դեն նետել, այլ հարկավոր է լինելու պատասխան տալ դրա արդյունքի կամ հետևանքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում