Սիրիացի ակտիվիստները հայտարարել են, որ Հոմսում առնվազն 10 մարդ է սպանվել` կառավարական զորքերի կողմից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընդամենը մեկ օր առաջ սիրիական կառավարությունը համաձայնություն էր տվել Արաբական երկրների լիգայի առաջարկած ծրագրին, որով պետք է բանակային զորամասերը դուրս բերվեն սիրիական քաղաքներից:
Դամասկոսը նաև խոստացել էր դադարեցնել փողոցային ցույցերի արգելումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և երկխոսության գնալ ընդդիմության հետ՝ առաջիկա երկու շաբաթների ընթացքում: