Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, որով ադրբեջանցի ժողովրդին և երկրի կառավարությանը շնորհավորել է մուսուլմանների սրբազան տոնի` Ղուրբան Բայրամի առթիվ,- տեղեկացնում է ադրբեջանական SalamNews գործակալությունը:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ Ղուրբան Բայրամը միավորում է աշխարհի տարբեր երկրների մուսուլմաններին։