Ուկրաինան ռուսական գազի համար ռուբլիով կվճարի: Այս մասին երեքշաբթի օրը պայմանավորվել են Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Սերգեյ Արբուզովը, ՌԴ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Անտոն Սիլուանովը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավարությունը և ‹‹Գազպրոմը››: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ձեռք բերված պայմանավորվածություններն ուկրաինական կողմին տալիս են մանևրելու հնարավորություն, երբ ուկրաինացիները վճարելուց կլինեն ներմուծման ապրանքների համար, մասնավորապես՝ բնական գազի»,- հաղորդվում է Ուկրաինայի Ազգային բանկի պաշտոնական կայքում
Հիշեցնենք, որ Ուկրաինան ձգտում է իջեցնել Ռուսաստանից եկող գազի գները: Հոկտեմբերին երկու կողմերն էլ հայտարարում էին բանակցություններում առկա առաջընթացի մասին, սակայն ոչ մի կոնկրետ պայմանավորվածություն դեռևս չկա:









































