Եթովպիայի դատարանը սկսել է երկու շվեդ լրագրողի գործի հետաքննությունը: Նրանք մեղադրվում են ահաբեկչությանը սատարելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Լրագրողներին ձերբակալել են սեպտեմբերին՝ Եթովպիայի Օգադեն կոչվող ծայրամասում, որը բնակեցված է սոմալեցիներով:
Շվեդ Յոհան Պերսոնը և Մարտին Շիբին այս տարվա հուլիսին Օգադենում են հայտնվել հարևան Սոմալիից՝ «Օգադենի ազգային ազատագրության ճակատի» գրոհայինների հետ:
Լրագրողներն իրենց մեղավոր չեն համարում, և հայտարարել են, որ իրենք այդ վայրում տեղեկություն էին հավաքում շվեդական նավթային ընկերության գործունեության մասին:








































