«Մինչև հիմա բոլոր դեպքերում կար պատասխան, էն էլ նենց, որ մարդ զարմանում էր ինքն իրա չուզողության ու անհասկացողության վրա. էլ կոմունիստական սարսափներից ազատվել, էլ սրբից էլ սուրբ բարեգործներին հանկարծ չնեղացնել, էլ արաբ շէյխ, էլ Կառուցվող Ապագայի խադր ցավալի զոհաբերություն, էլ ինչ ասեմ:
Չգիտեմ ով ա Գոշավանքի տերը՝ պետությունը, անհատը, համայնքը, եկեղեցին թե ինչ-որ մի օլիգարխ սեփականացրել ա, բայց որ էդ տգետ քոչվոր տերն իրավունք չունի իրա ձեռքերով կպնի էդ գոհարին, փաստ ա:
Ու որ էն մարմինները, որոնք պարտավոր են պաշտպանել մեր ունեցած-չունեցածը կամ էշի ականջում քնած են, կամ սարսափում են ձեն հանել, էլի փաստ ա:
Ինչ ասեմ, ձեր կեղտոտ ձեռքերով մի կպեք գոնե էս մի քանի հարստությանը, մնացածը արդեն համարյա լրիվ վարի եք տվել, ոչ լավացրեք, ոչ վատացրեք, ուղղակի հեռու խաղացեք:»










































