Facebook-ի օգտատեր լրագրող-վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր էջում գրում է.
Ներկայումս Երևանի քաղաքապետի երկու չափանիշ կա՝ ո՞վ կլուծի Երևանում տրանսպորտային խայտառակությունն ու ո՞վ կարգի կբերի քաղաքաշինությունը, այսինքն կդադարի կենտրոնի ամեն ոտնաչափ տարածք ծախելն ու քաղաքաշինության որակյալ գործընթաց կսկսի ծայրամասերում:
Դրանից դուրս, ինտելեկտուալ-մինտելեկտուալ, ներկող, թափող, ֆլան-ֆստան, բացարձակ դատարկություններ են` պետական փողի աննպատակ մսխոցիներ:










































