Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, հոկտեմբերի 31-ին` ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան Դալար գյուղի կենտրոնական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին:
Պատահարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:









































