ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը հրապարակեց նոյեմբերյան վարկանիշային աղյուսակը: Ըստ այդ վարկանիշային աղյուսակի՝ շախմատի պատմության մեջ առաջին անգամ միանգամից 4 գրոսմայստերներ հաղթահարել են 2800 միավորի սահմանը՝ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2826 միավոր), Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2811 միավոր), Լևոն Արոնյանը (Հայաստան, 2802 միավոր), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2800 միավոր):
Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովը միայն 5-րդն է՝ 2781 միավորով: