Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգատոր Լիբերմանը երկուշաբթի օրը հայտնել է, որ պետք է վերանայել Պաղեստինի հետ բոլոր տեսակի կապերի դադարեցման հարցը:
Իսրայելի ԱԳ նախարարը նման հայտարարություն է արել Պաղեստինի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ դառնալուց հետո:
Նա նշել է նաև, որ Իսրայելը չի պատրաստվում որևէ փոխզիջման գնալ Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունների ժամանակ: «Գնդակը գտնվում է պաղեստինցիների ձեռքում»,- ավելացրել է Լիբերմանը:
Նա նաև հայտնել է, որ նախարարությունն այս խնդրի վերաբերյալ կայացրել է որոշումներ, որոնք ենթակա չեն փոփոխության :
«Անդրադառնալով Գազայի տարածքում ռմբակոծումներին, որի ընթացքում մի հրեա էր մահացել, Լիբերմանը նշել է, որ այս հարցը լուծում կստանա միայն այն ժամանակ, երբ «Համաս»–ը դադարի Գազան ղեկավարել: Վերջում նա ավելացրել է, որ Իսրայելն այլևս չի կարող ապրել կրակի մեջ»,– հայտնում է mignews–ը:









































