Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարի տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները: Եկեղեցուն մեղադրում են այդ ակցիաների կազմակերպման մեջ, ինչի հետևանքով տաճարի վանահայր Գրեմ Նոուլսը հեռանում է իր պաշտոնից:
«Գրավել Ուոլ Սթրիթը» շարժման հետևորդ ցուցարարների պատճառով վանականները ստիպված են եղել փակել տաճարը:
Նոուլսը հայտնել է, որ իր պաշտոնից հեռանում է մեծ ցավով, ապա ավելացրել է, որ ինքն այլևս անկարող է ղեկավարել:
«Նրա կարծիքով՝ լավագույն ելքը պաշտոնից հեռանալն է, և ինքը հուսով է, որ նոր ղեկավարը կկարողանա լուծել տաճարի բոլոր հիմնախնդիրները»,– հայտնում է BBC–ն:









































