Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Հայաստան կայցելի առաջիկա երկու ամիսների ընթացքում. այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ այցի շրջանակներում պաշտոնական Թեհրանի և պաշտոնական Երևանի միջև ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Երևան պետք է կայանար հունիսի 6-ին, սակայն վերջին պահին այն հետաձգվեց:











































