Ինչպես հայտնում է վրաստանյան Грузия Online-ը, Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը` խոսնակ Դավիթ Բաքրաձեի գլխավորությամբ, մեկնել է Միացյալ Նահանգներ:
Խորհրդարանի մամլո ծառայությունից հայտնել են, որ այցի շրջանակներում տեղի կունենան հանդիպումներ կոնգրեսականների և սենատորների, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ:
Վրաստանյան գործակալությունը հայտնում է նաև, որ նախատեսված են վրաց խորհրդարանականների հանդիպումները ամերիկյան հեղինակավոր զանգվածային լրատվամիջոցների հետ:










































