Ռուսաստանյան գործակալությունները հայտնում են, որ պաշտոնական Մոսկվան այսօր հայտարարել է, թե ընդունում է Շվեյցարիայի միջնորդությամբ ներկայացված ծրագիրը և համաձայն է միջազգային դիտորդներ տեղակայել իր ու Վրաստանից անջատված երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանին՝առևտուրը վերահսկելու համար։
Հիշեցնենք, որ պաշտոնական Թբիլիսին օրերս համաձայնել էր՝ խոստանալով դրա իրագործման դեպքում այլևս չարգելափակել Ռուսաստանի անդամակցությունը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։
Երկար տարիներ ընթացող անարդյունք բանակցություններից հետո, փաստորեն, Կրեմլը այսօր հայտարարում է, թե մինչև տարեվերջ կարող է անդամակցել ԱՀԿ-ին։







































