Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Բաթումում կայացել է ՎՈՒԱՄ երկրների ղեկավարների 15-րդ նիստը` առևտրի և բեռնափոխադրման աջակցության հարցերով, որին մասնակցել են հանձնաժողովի ղեկավար անդամները, ինչպես նաև ՎՈՒԱՄ-ի քարտուղարության ծրագրերի համակարգողը:
Ըստ գործակալության` հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և բեռնափոխադրման աջակցության հարցերի առնչությամբ ՎՈՒԱՄ-ի նախագծի կատարման հարցերը: Նիստի արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համատեղ արձանագրություն:
Նիստի մասնակիցները պայմանավորվել են հաջորդ նիստը անցկացնել 2012 թվականի առաջին կեսին Մոլդովայում:










































