Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի կրտսեր որդին ամուսնացել է անցյալ տարի: Այս մասին հաղորդում է Daily NK թերթը:
Լրագրողները պարզել են, որ աղջիկը երկու տարով փոքր է Կիմ Չեն Ինից և շատ հրապուրիչ է: Նա ծագում է մտավորական ընտանիքից, նրա հայրը պրոֆեսոր է, մայրը` բժիշկ գինեկոլոգ:
Լրագրողների այս «հայտնագործությունը» հաստատում են նաև Mercedes մակնիշի մի քանի սև մեքենաները, որոնք պետական տոների օրերին հայտնվում են ենթադրյալ հարսնացուի տան մոտ և նվերներ են բերում երիտասարդներին ծնողների կողմից:
Կիմ Չեն Ինը համարվում է հոր ժառանգորդը երկրի առաջնորդի պաշտոնում:








































