Ինչպես տեղեկացնում է վրաստանյան Грузия Online-ը, Վրաստան կայցելեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ու ԵՄ-ի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ըստ գործակալության` նոյեմբերի 9-10-ը Թբիլիսիում նախատեսված է հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի նիստ: Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Վրաստան կժամանեն 28 դեսպաններ:
Իսկ Քեթրին Էշթոնի այցի ժամանակ կքննարկվեն Վրաստան-ԵՄ ակտուալ հարցեր:








































