Վրաստանյան Грузия Online-ի փոխանցմամբ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության պարագայում Ռուսաստանը ստիպված է վրացական ապրանքների վրայից հանել էմբարգոն,- այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գեորգի Կանդելակին:
Գ. Կանդելակիի կարծիքով՝ Ռուսաստանը ստիպված է վրացական ապրանքների վրայից հանել էմբարգոն, և հենց այդ պատճառով վրացական կողմը այդ հարցը բանակցություններում որպես պայման չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ժնևում համաձայնություն է ձեռք բերվել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ Ռուսաստանին ու Վրաստանին շվեյցարական կողմի ներկայացրած փոխզիջումային տարբերակի շուրջը։







































