Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` թուրքական ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի զինված ուժերի հետ արդիականացման ծրագրերին։ Այս տեղեկությունը ԱՊԱ-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունից:
Թուրքական ընկերությունների մասնակցության հարցը Ադրբեջանի զինված ուժերի և իրավապահ կառույցների տեխնիկական արդիականացման ծրագրերին քննարկվել է հոկտեմբերի կեսին` Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդզի` Բաքու կատարած այցի ժամանակ, և ադրբեջանական կողմի հավանությանն է արժանացել:
Բացի այդ` թուրքական ընկերությունները պատրաստվում են մասնակցել սահմանների էլելկտրոնային պահպանության ծրագրերին: Մի շարք թուրքական ընկերություններ, ինչպիսիք են «Ekin Technology»-ը, «Yüksel Savunma»-ը և ASELSAN-ը, այդ առիթով Բաքվում հոկտեմբերին հանդիպումներ և շնորհանդես են իրականացրել:







































