ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է հրթիռային ռմբակոծությունները Գազայի հատվածից և Իսրայելի կողմից պատասխան օդային հարվածները: Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Պան Գի Մունը Իսրայելին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը հնչել է Իսրայելի և Գազայի միջև հանգստյան օրերին տեղի ունեցած փոխադարձ հարվածներից հետո: Միջադեպի հետևանքով զոհվել է 9 պաղեստինցի գրոհային, իսկ իսրայելական կողմից՝ մեկ խաղաղ բնակիչ: