Տեղի ունեցավ Աֆրիկյան ազգերի գավաթի 2012 թվականի հունվարի 21-ից փետրվարի 12-ը կայանալիք խաղարկության վիճակահանությունը:
Վերջին պահին մերժվեց Նամիբիայի պահանջը` արգելել Բուրկինա-Ֆասոյի հավաքականի մասնակցությունը մրցաշարին: Նամիբիացիները հավաստիացնում էին, որ երկու խաղերում Բուրկինա-Ֆասոյի հավաքականի կողմից հանդես է եկել «Թերեք»-ի կամերունցի ֆուտբոլիստ Էվրե Զենգեն, ով անձնագիր է ստացել միայն այն բանի համար, որ իր կինը Բուկինա-Ֆասոյից է:
A խումբ: Հասարակածային Գվինեա, Լիբիա, Սենեգալ, Անգոլա
B խումբ: Կոտ-դ’Իվուար, Սուդան, Բուրկինա-Ֆասո, Անգոլա
C խումբ: Գաբոն, Նիգեր, Մարոկկո, Թունիս
D խումբ: Գանա, Բոթսվանա, Մալի, Գվինեա










































