23-ամյա իտալուհի մոդել Վանեսա Հեսլերը, ով եղել է Մուամար Քադաֆիի որդիներից մեկի` Մութասիմի սիրուհին, կարող է կորցնել գերմանական Alice բջջային ցանցի հետ կնքած պայմանագիրը: Կորցնելով իր սերը՝ նա կարող է կորցնել նաև աշխատանքը: Այս մասին հաղորդում է Diva e Donna ամսագիրը:
Վանեսան պատմել է իր և Քադաֆի-կրտսերի հարաբերությունների մասին: «Դա եղել է զգացմունքային կիրք: Մեր հարաբերությունները տևել են 4 տարի: Ես մինչև հիմա չեմ կարողանում ուշքի գալ և հավատալ, որ նա սպանվել է: Մեր կառավարությունը ֆինանսավորում է մարդկանց, ում կատարած գործողություններից տեղյակ չէ անգամ»,- ասել է սուպերմոդելը:
Alice ընկերությունը հայտարարել է, որ Հեսլերը քաղաքական մեկնաբանություններ անելու իրավունք չուներ:










































