Սիրիայի Հոմս քաղաքում բանակայինների ու ընդդիմության կողմն անցած զինվորականների բախումների հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում մոտ 50 խաղաղ բնակիչ և 30 զինվորական է սպանվել:
Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչները սիրիական պատվիրակության հետ Քաթարում քննարկում են Սիրիայում իշխանության ու ընդդիմության միջև հնարավոր երկխոսության հարցը:
Հիշեցնենք, որ բրիտանական British Telegraph թերթին տված հարցազրույցում Բաշար Ասադը նշել էր, որ նման միջամտությունները կարող են «քանդել» ողջ Մերձավոր Արևելքը:
Ասադը հարցազրույց է տվել նաև ռուսական «Առաջին ալիք»-ին և հույս հայտնել, որ Մոսկվան հետագայում էլ կշարունակի աջակցել Դամասկոսին: Այս մասին հայտնում է Радио Свобода-ն:









































