Ինչպես և կանխատեսվում էր, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջի հետ համագործակցելուց հրաժարված MasterCard վճարային համակարգը ենթարկվեց հարձակման: Ինչպես նշել են համակարգի ներկայացուցիչները, «այն ամբողջությամբ դադարել է գործելուց», և նրանք կասկածում են, որ դա հենց WikiLeaks-ի «գործով» զբաղվող հաքերների ձեռքի գործն է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին WikiLeaks-ի հետ համագործակցելուց հրաժարվել էին ayPal վճարային համակարգը, շվեյցարական փոստի` PostFinance ընկերությունը և Visa վճարային համակարգը: