Մերկ տղամարդը, ով վազելիս է եղել Մեխիկոյի Բենիտո Խուարես թաղամասի փողոցներով, գնդակահարվել է ոստիկանի կողմից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
35-ամյա տղամարդը զինված չի եղել և դիմադրություն ցույց չի տվել ոստիկանությանը: Ամենայն հավանականությամբ, նա հոգեկան խանգարումներ է ունեցել:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ոստիկանը չի ցանկացել նրան սպանել և կրակել է ոտքին: Արդյունքում տղամարդը, մեծ քանակությամբ արյուն կորցնելով, մի քանի րոպե անց մահացել է:








































