Մեծ Բրիտանիայում մահացել է լեգենդար հեռուստահաղորդավար Ջիմի Սևիլը: Երկու օրից նա կդառնար 85 տարեկան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրան մեծ հռչակ բերեցին իր երկու շոուները` Jim’ll Fix It-ը և Top of the Pops-ը, որոնք երաժշտական նորություններին էին վերաբերում: Առաջին թողարկմանը՝ 1964 թ. հունվարի 1-ին, մասնակցել են The Beatles–ը, Rolling Stones-ը և The Hollies-ը:
Ջիմի Սևիլը, բացի հեռուստահաղորդավար լինելուց, նաև հայտնի բարերար էր: Նա աջակցել է բարեգործական կազմակերպություններին և նրանց համար միլիոնավոր դոլարներ է հավաքել:









































