Տասը մարդ վիրավորվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բինգել քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայում կառավարող` «Զարգացման և արդարության կուսակցության» գրասենյակի մոտ: Հաղորդվում է, որ այն իրականացրել է կին մահապարտը, ով մահացել է։ Վիրավորվածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Իր հերթին Բինգելի մարզի ղեկավարը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում, բացի մահապարտից, մահացել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Պայթյունն իրականացնելու պատասխանատվությունը դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել: Սակայն տեղի իշխանությունների համոզմամբ՝ դա կատարվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կողմից:









































