Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը քննադատել են ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային` նրան անվանելով անճաշակ:
Ինչպես հայտնում է TaleTela կայքը, ԱՄՆ առաջին տիկինը չնայած կրում է նորահայտ դիզայներների ճաշակով երեկոյան զգեստներ, սակայն Քարդաշյան քույրերը հիացած չեն Միշել Օբամայի զգեստապահարանով և նրա ոճը բնորոշել են որպես «ձևական աղքատ» կամ «էժանագին արվարձանային անճաշակություն»:
Քարդաշյանները քննադատել են Միշելին այն բանից հետո, երբ նրա ամուսինը`Բարաք Օբաման, հայտարարեց, որ չի թույլատրում իր դուստրերին դիտել Քարդաշյանների ռեալիթի-շոուն:








































